Անկառույց Միօրինակություն

Ներքին համակարգային տագնապները տարբեր հասարակարգերում դրսևորվում են տարբեր եղանակներով, տարբեր տարածքով: Այդ տագնապները գալիս են մատնանշելու, որ հասարակարգը հասել ու բախվել է իր իսկ ստեղծած սահմանափակումներին, որ այլևս ընդարձակվելու տեղ չի մնացել, մի հանգամանք, որը հարագո է որևե հասարակարգում: Այդ, արտահայտությունն է ընկերային կառույցի հոգնության, և ավելի լայն առումով, կարգերի քայքայման, եթե ոչ բացարձակ անկման: Այստեղ՝ Ամերիկայում, անցնում ենք այդ փուլից, ուր ընկերությանը սպառնում է անկառույց միօրինակությունը, լինի այդ տնտեսության կամ թե մշակութային բնագավառներում: Այդ գալիս է ահազանգելու, որ տվյալ հասարակարգի զարգացման կարողականությունը հագեցել է, որ սկսել է կառչել հինավուրց, փաստված հանգանակներին, փոխանակ փորձնականի կամ նորի հրապարակն իջնելու, թեկուզ որչափ էլ անորոշ լինի արդյունքն ու ապագան: Այս փաստը տեսնում ենք այսօր աշխարհի բոլոր հասարակարգերում, ուր ներքին համակարգային տագնապները իրենց բացասական ազդեցությունն են գործում քաղաքական, տնտեսական, ընկերային, մշակութային ու գաղափարաբանական բոլոր գործոնների վրայ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *