Ժողովրդավարություն և Անհատականություն

Ժողովրդավարության համար առաջին հերթին անհրաժեշտ է մշակութային մակարդակ և հասարակայնության քաղաքական գիտակցություն, այլապես, այն սեփականությունը կը դառնա ընտրյալ դասակարգի, որը իր հերթին կը ստեղծի իր ուրույն իշխող շրջանակը՝  ծառայելով հենց այդ նույն էլիթին, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ հուժկու ցանցը առևտրարդյունաբերական գերընկերությունների: Եւ որովհետև հավաքականությունը առհասարակ պատրաստ չե մեծ առաջնորդություն ստեղծելու համար անհրաժեշտ զոհողության, ինքնակարգապահության ու երկարատև պայքարի, ապա առիթից օգտվելով հրապարակ են ելնում միջակություններ և անիրագործելի խոստումներով օրորում ժողովրդին, երբ փաստորեն գաղճ հավասարությունից և սպառողական լայն միջոցներից առավել՝ զանգվածը պետք ունի գիտակից ինքնաղեկավարման: Արդյունքը եղել է այն, որ ժողովրդավարությունը այնպես ինչպես կիռարվում է ժամանակակից բազմաթիվ հանրապետություններում, ստեղծել է գաղափարների սնանկություն, արդյունաբերական ապրանքների որակի անկում և ընկերային փոխ-հարաբերությունների լճացում: Նման պայմաններում անհատը իրեն մեկուսացած է գտնում ընդհանուր հոսանքից, իսկ ծայրագույն դեպքում՝ խորթացած հասարակությունից:

Համանմանությունը հավասարություն կարծելով՝ արդի մարդը հակված է մտածելու, որ հասել է ժողովրդավարության, երբ իրականում կորցրել է անհատականություն կերտելու այն տվյալները, որոնց իրագործման համար հենց փարել էր ժողովրդավարության:

Illustrator: Steve Cutts

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *