Նախնական ընտրություներ

Այսօր նախնական ընտրություների օր է Նյու Յորք, Նյու Ջըրզի և Քընեթիքթ նահանգներում: Դեմոկրատական ու հանրապետական կուսակցություների թեքնածուները եռամսյա ընտրապայքարներից հետո պիտի լսեն ժողովրդի վճիրը: Ընտրության ենթակա են նահանգային ու դաշնակցային ներկայացուցչական տան աթոռները: Մենք հորդորում ենք ընտրողներին իրենց քվեն չտալ թեկնածուներից և ոչ մեկին, որովհետև նրանք ոչ միայն միջակություներ են, այլ նույնիսկ անտեղյակ ներքին ու միջազգային խնդիրներին: Փաստորեն եղածը ընտրապայքար չեր այլ անհատականաություների մրցակցություն, իսկ լավագույն դեպքում մրցակցություն իշխող շրջանակների շահերի միջև: Զանգվածային հաղորդակցության միջոցների վրա հենված՝ այդ մարդիկ շահագործում են իրական ժողովրդավարության սկզբունքները՝ անձնական ու խմբակային շահերը գերադասելով ընդհանուրի շահերից: Եթե այս է արդի ժողովրդավարության իրականությունը, ապա պիտի ասել, որ հավասարապաշտության մեր դարը չհանդուրժելով նախաձեռնություն ու ստեղծագործ թռիչք, բթամիտ զանգվածի է վերածել հասարակությանը՝ նրանից խլելով քաղաքական գիրակցություն, մշակությաին համարձակություն, մտքի անկախություն ու նկարագրի կուռություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *